Մեր մասին

«ԱԳ ԻՄՊԵՔՍ» ՍՊԸ-ն 2018 թ․-ից ՀՀ-ում զբաղվում է շինարարական տարատեսակ ապրանքների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով։ AG IMPEX-ն հասցրել է դառնալ շինարարական ոլորտի վստահելի և ճանաչելի գործընկեր՝ առաջարկելով բարձրորակ և մրցունակ գներով ապրանքատեսականի։ AG IMPEX-ն արդեն հավատարմորեն շուրջ 5 տարի ընդգրկված է ՀՀ-ի խոշոր հարկատուների լավագույն 100-յակում, ինչը խոսում է մեր պատասխանատու, թափանցիկ և հաջողակ գործունեության մասին։ AG IMPEX՝ այնտեղ, որտեղ սկսվում է հաջողությունը։

About
About

Գործունեություն

AG IMPEX-ը հանդիսանում է հեղինակավոր Kavir Steel Co. ընկերության պաշտոնական միակ ներկայացուցիչը ՀՀ-ում։ Kavir Steel Co-ն ԻԻՀ-ի առաջատար ընկերություններից է, որը մասնագիտացած է բարձրորակ ամրանների ու ամրալարերի արտադրությամբ։ AG IMPEX-ը համագործակցում է Mammut Industrial Group, Mobarakeh Steel Company, Tabriz Petrochemical Company, Khoy Cement, Jam Petroleum և մի շարք ընկերությունների հետ։ AG IMPEX-ը հանդիսանում է նաև ArpiStone ընկերության պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում՝ ներկայացնելով բնական քարերի բացառիկ տեսականի, որը միավորում է որակը, բնական գեղեցկությունն ու ժամանակակից դիզայնը։ Մեր ապրանքատեսականին տրամադրում է նաև ապառիկ վաճառքի հնարավորությամբ: AG IMPEX՝ Ձեր վստահելի գործընկերը շինարարության բոլոր փուլերում։